ՀՀ ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

4 րոպեի ընթերցում

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ։

Հայրապետյանը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև պատմականորեն ձևավորված սերտ հարաբերությունները՝ հիմնված ժողովուրդների բարեկամության և մշակութային ավանդական կապերի վրա։ Նախարարն ընդգծել է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները զարգանում են դրական և կառուցողական մթնոլորտում, իսկ բարձր մակարդակի փոխայցելությունները կարևոր դեր են խաղում համագործակցության հետագա խորացման գործում։

Դեսպան Նիկոլա Նիկոլովը նշել է, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամական և մշակութային կապերը ամուր հիմք են բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման համար։ Նրա խոսքով՝ առկա է համագործակցության մեծ ներուժ, որը կարող է նպաստել տնտեսական զարգացման կայուն գործընթացին։ Դեսպանը ներկայացրել է նաև Բուլղարիայի կառավարության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը տեխնոլոգիական զարգացման ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առաջնահերթ ուղղություններին. ստարտափ էկոհամակարգերի զարգացում, ինչպես նաև հայկական հաջողված նախաձեռնությունների արտահանում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Բուլղարիայում ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման և «Sevan Startup Summit»-ի անցկացման հեռանկարներին։ Այս համատեքստում ընդգծվել է Sofia Tech Parkի և ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև համագործակցության ակտիվացման կարևորությունը:

Քննարկվել են նաև նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, որպես միջկառավարական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պատվիրակության՝ Սոֆիա կատարած այցի շրջանակում տեխնոլոգիական նորարարության և գիտահետազոտական գործունեության ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախանշված ռազմավարական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ արհեստական բանականություն, տիեզերական հետազոտություններ, թվային առողջապահություն և կենսատեխնոլոգիաներ, ՏՏ մասնագետների փոխանակում և ստարտափ էկոհամակարգի զարգացում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում և գիտական հետազոտությունների կիրառական արդյունքների առևտրայնացում։

Անդրադարձ է կատարվել նաև ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների նոր հնարավորություններին, ինչպես նաև ոլորտում մասնագետների փոխանակման և տաղանդների վերապատրաստման ծրագրերին։

Կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը և պայմանավորվել ձեռնարկել գործնական քայլեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ առաջիկա ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով:

 

 

Հայերեն English Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ