Արտաքին քաղաքականություն

Դավիթ Խուդաթյանն ու Գերտ Յան Կոպմանը քննարկել են ավիացիոն ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Դավիթ Խուդաթյանն ու Գերտ Յան Կոպմանը քննարկել են ավիացիոն ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, Դավիթ Խուդաթյանը ողջունել է հյուրերին և կարևորել ՀՀ-ԵՄ գործընկերության՝ տարեցտարի ընդյալնվող օրակարգը։

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից են գործընկերների հետ ակտիվ երկխոսության միջոցով թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ տարածաշրջանի համար ներառական կապակցվածության օրակարգի առաջմղումն ու իրագործումը։

Հանդիպման ժամանակ նախարարը Գերտ Յան Կոպմանին է ներկայացրել տարածաշրջանում ապաշրջափակման համատեքստում Հայաստանում նոր ենթակառուցվածքների կառուցման և ընդլայնման Հայաստանի առաջնահերթությունները։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել երկաթուղային և ճանապարհային սահմանային ենթակառուցվածքներին, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև էներգետիկ ոլորտում առաջնահերթ անելիքներին։

Քննարկվել ենք նաև ավիացիոն ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում