Լեհաստանն իր զինվորներին չի ուղարկի Գազայի հատված. Դոնալդ Տուսկ

2 րոպեի ընթերցում

Լեհաստանն իր զինվորներին չի ուղարկի Գազայի հատված, հայտարարել է հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը՝ բացելով նախարարների կաբինետի նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Հարցը պետք է հստակ դնել։ Լեհաստանը մտադիր չէ իր զորքերն ուղարկել Գազայի հատված և չի ուղարկի», - ասել է Տուսկը։

Նա հավելել է, որ Լեհաստանն անվտանգության ոլորտի այլ առաջնահերթություններ ունի։

«Մենք ունենք մեր անվտանգության խնդիրները, և ես որևէ մեկի չպետք է բացատրեմ, թե ինչի վրա ենք մենք կենտրոնացած», - ասել է վարչապետը։

2025 թ. նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն տվեց ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևին՝ հաջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում իրադրության կարգավորման վերաբերյալ համապարփակ պլանին։ Կողմ հանդես եկան խորհրդի 15 անդամներից 13-ը. Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ մնացին։ Գազայի շուրջ Միացյալ Նահանգների պլանում առաջարկվում էր անկլավի ժամանակավոր միջազգային կառավարում և Թրամփի նախագահությամբ Խաղաղության խորհրդի ստեղծում։ Նաև նախատեսվում է ուժային մանդատ միջազգային կայունացման ուժերի համար, որոնք պետք է տեղակայվեն Իսրայելի և Եգիպտոսի հետ համակարգմամբ: Խաղաղապահ ուժերի կազմի մասին դեռևս տվյալներ չկան։

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը