Միացյալ Նահանգներ

Ժնևում ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն փակ ռեժիմով. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ժնևում ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն փակ ռեժիմով. Պեսկով

Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցությունները կսկսվեն մի քանի ժամից, սակայն վերջնական որոշումը տեղում կկայացնեն պատվիրակությունները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նրանք որոշումներ են կայացնում տեղում։ Մի քանի ժամվա ընթացքում, անշուշտ, կսկսեն», - ասել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով՝ Ժնևում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները կանցկացվեն լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։

Պեսկովը նաև նշել է, որ փետրվարի 17-ին Ժնևում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ նորությունների չպետք է սպասել, քանի որ աշխատանքները նախատեսվում է շարունակել փետրվարի 18-ին։

«Չեմ կարծում, որ այսօր որևէ նորության պետք է սպասենք, քանի որ, ինչպես գիտեք, աշխատանքները նախատեսվում է շարունակել վաղը», - նշել է Կրեմլի խոսնակը։

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը ժամանել է Ժնև՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար: Կողմերը փետրվարի 17-18-ին կփորձեն համաձայնության գալ շրջանակային համաձայնագրի շուրջ:

Ժնևում հանդիպումները Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների շարունակությունն են, որոնց առաջին և երկրորդ փուլերը տեղի են ունեցել Աբու Դաբիում հունվարի 23-24-ին և փետրվարի 4-5-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում