Թրամփը հայտարարել է, որ Խաղաղության խորհուրդը կհամագործակցի ՄԱԿ-ի հետ որոշակի հարցերի շուրջ

3 րոպեի ընթերցում

Խաղաղության խորհուրդը որոշակի դեպքերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

ԱՄՆ նախագահին հարց են ուղղել Խաղաղության խորհրդի՝ փետրվարի 19-ին նախատեսվող առաջին նիստի և այն մասին՝ արդյոք Խաղաղության խորհուրդը կարող է դառնալ «ամենաազդեցիկ միջազգային կառույցը», ինչպես այն ավելի վաղ բնութագրել էր հենց Թրամփը։

«Կարծում եմ՝ այն կարող է դառնալ։ Աշխարհի բոլոր առաջնորդներն ահռելի գումար են ներդնում, և կարծում եմ՝ այն դուրս կգա Գազայի սահմաններից», - նշել է Թրամփը։

Նա հավելել է, որ իր ստեղծած կառույցը կհամագործակցի ՄԱԿ-ի հետ՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ՄԱԿ-ը «մեծ ներուժ ունի», սակայն չի օգտագործել այն։

«Կարծում եմ՝ նրանք (խմբ.՝ ՄԱԿ-ը) կարող են մի փոքր օգնել մեզ։ Բայց աշխարհի մեծագույն առաջնորդները միանում են Խաղաղության խորհրդին, և մենք որոշակի դեպքերում կհամագործակցենք ՄԱԿ-ի հետ», - ասել է նա։

Սպիտակ տան ղեկավարը չի նշել, թե ինչ հարցերի շուրջ են երկու կազմակերպությունները նախատեսում համագործակցել։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ կազմակերպության ներկայացուցիչները հրավեր չեն ստացել մասնակցելու փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի նիստին։ Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ը նախատեսում է իր գործունեությունը համակարգել Խաղաղության խորհրդի հետ՝ հիմնականում Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ համակարգողի տեղակալ Ռամիզ Ալաքբարովի միջոցով։

Հունվարի 22-ին շուրջ 20 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։

Խաղաղության խորհուրդն ի սկզբանե ստեղծվել էր Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմից հետո անկլավի կառավարման և վերակառուցման նպատակով, սակայն ավելի ուշ Վաշինգտոնը հայտարարեց, որ այն կզբաղվի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ և լուծմամբ։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի