Աշխարհ

Գերմանիայի ԱԳ նախարարը անբավարար է համարել Եվրոպայի ինքնիշխանությանն ուղղված Ֆրանսիայի ջանքերը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի ԱԳ նախարարը անբավարար է համարել Եվրոպայի ինքնիշխանությանն ուղղված Ֆրանսիայի ջանքերը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Փարիզի ջանքերն անբավարար է որակել եվրոպական ինքնիշխանության նպատակին հասնելու համար։

«Ֆրանսիայի նախագահը բազմիցս և իրավացիորեն խոսել է եվրոպական ինքնիշխանության մեր ձգտումների մասին: Այս մասին խոսող յուրաքանչյուր ոք պետք է համապատասխանաբար գործի իր սեփական երկրում: Ցավոք Ֆրանսիայի ջանքերը բավարար չեն այս նպատակին հասնելու համար», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է Deutschlandfunk ռադիոկայանի եթերում:

2025 թվականի նոյեմբերին Բունդեսթագը Գերմանիայի 2026 թվականի պաշտպանական բյուջեն մեծացրել է մինչև մոտավորապես 108 միլիարդ եվրո։ Միջոցները հիմնականում կօգտագործվեն ռազմական տեխնիկայի և զինամթերքի ձեռքբերման համար, որոնց զգալի մասը կֆինանսավորվի վարկերի միջոցով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում