ԱՄՆ-ն չի ցանկանում որևէ մեկին պարտադրել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ համաձայնագիրը. Ռուբիո

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում ռուս-ուկրաինական հակամարտության լուծման գործընթացի մասնակիցներից որևէ մեկին պարտադրել կարգավորման շուրջ ապագա համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Sky News-ը։

«Մենք միայն փորձում ենք դեր խաղալ համաձայնության հասնելու գործում, եթե դա հնարավոր է։ Մենք չենք ձգտում համաձայնագիրը պարտադրել որևէ մեկին, մենք որևէ մեկին չենք փորձում ստիպել ընդունել համաձայնագիր, որը նրանք չեն ցանկանում։ Մենք պարզապես ցանկանում ենք օգնել, որովհետև կարծում ենք, որ դա չափազանց վնասակար պատերազմ է», - ասել է նա:

Ռուբիոն շեշտել է, որ միայն ԱՄՆ-ին է հաջողվել Ռուսաստանին և Ուկրաինային նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ․ դա չեն արել ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ եվրոպական երկրները։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին