Բարձր տեխնոլոգիաներ

Հայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել

Հայաստանյան ռազմարդյունաբերական որոշ ընկերություններ պետության կողմից անցած տարի ստացել են ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ի ամփոփիչ ասուլիսի ընթացքում։

Նախարարը չմանրամասնեց, թե կոնկրետ ռազմական ինչ արտադրանք է նախատեսվում արտահանել ՀՀ-ից՝ նշելով, որ դա գաղտնի տեղեկություն է։ 

Նրա խոսքով՝  իրականացված օրենսդրական մի շարք փոփոխությունների ու ոլորտային բարեփոխումների շնորհիվ ընդլայնվել է պետական աջակցության գործիքակազմը տեղական ռազմարդյունաբերական ընկերություններին։

 Մասնավորապես, մշակվել է պետական փորձարկումների անցկացման համար անհրաժեշտ փորձնական նմուշների ստեղծման ֆինանսավորման կարգը, որն ամբողջությամբ համակարգում է պետական փորձարկումների պես բարդ գործընթացներ իրականացնելու ամբողջ գործողությունների համակարգը։

Բացի այդ, մշակվել է պետական փորձարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ փորձանմուշներ ստեղծելու ֆինանսավորման կարգը։

«Սա նոր գործիքակազմ է՝ ֆինանսապես օգնելու մեր ընկերություններին անցնել պետական փորձարկումների բարդ և թանկարժեք գործընթացով»,-մանրամասնեց նախարարը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسی中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում