Լեհաստանի ԱԳ նախարարը հայտնել է Եվրոպայում ռազմական ներկայությունը կրճատելու ԱՄՆ-ի պլանների մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն մտադիր է կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է լեհական ԶԼՄ-ներից, այդ մասին Լեհաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտնել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակում՝  ԱՄՆ Պենտագոնի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբիի հետ կայացած բանակցություններից հետո։

«ԱՄՆ-ի ներկայությունը Եվրոպայում կպահպանվի, բայց ավելի սահմանափակ, ռազմավարական տեսակետից ավելի կողմնորոշված ձևով, և մենք՝ եվրոպացիներս, պետք է մեր ներդրումն ունենանք ցամաքային զորքերի տեսքով», - ասել է Սիկորսկին։

Հայերեն ქართული Русский