Ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների ֆինանսավորումն աճել է 50 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործիքակազմի շրջանակում անցած տարի ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների պետական ֆինանսավորումը կազմել է ավելի քան 2 միլիարդ 100 միլիոն դրամ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ այս ցուցանիշն իր կատարողականով 50 տոկոսով ավելին է, քան 2024 թվականին արձանագրված արդյունքը։

Հայրապետյանը պարզաբանեց, որ ֆինանսավորման աճը պայմանավորված է եղել հիմնավոր, կոմպլեքս-բովանդակային բարեփոխումներով, ինչը մեծացրել է ծրագրի գրավչությունը ռազմարդյունաբերական ընկերությունների համար։

«Անցած տարի կատարվել են մի շարք բովանդակային բարեփոխումներ ռազմարդյունաբերության ոլորտում։ Մասնավորապես, սահմանվել է գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների նոր կարգ, որով ոչ միայն հստակեցվել և համեմատաբար պարզեցվել է նոր ԳՀՓԿԱ (գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ) աշխատանքների ֆինանսավորման գործընթացը, այլ նաև նոր տրամաբանություն ենք ներդրել՝ տեխնոլոգիական պատրաստության մակարդակի հայեցակարգը։ Այն փաստացի թույլ է տալիս ընկերություններին բարդ մշակումները քայլ առ քայլ զարգացնել իրար հաջորդող մի քանի գիտահետազոտական աշխատանքներով ու փորձարարական մշակումներով։ Այս տրամաբանությամբ սկսնակ ընկերությունները վերջապես կարող են սկսել փոքր ֆինանսավորումից՝ քայլ առ քայլ հասունացնելով իրենց մշակումները և կայանալով որպես ընկերություն»,- մանրամասնեց նախարարը։

Հայերեն العربية English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով