Եվրոպա

Գերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. Bild

1 րոպեի ընթերցում

Գերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. Bild

Գերմանիայի իշխանությունները պլանավորում են հարևան երկրների հետ սահմանների վերահսկողությունը երկարաձգել մինչև սեպտեմբերի 15-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bild պարբերականի:

Ըստ թերթի տեղեկատվության՝ համապատասխան ծանուցումը շուտով կուղարկվի Եվրոպական հանձնաժողովին: «Մենք երկարաձգում ենք սահմաններին վերահսկողությունը մեր հարևան երկրների հետ: Սահմանային վերահսկողությունը Գերմանիայում միգրացիոն քաղաքականության վերակազմակերպման տարրն է», - թերթին ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդեր Դոբրինդտը:

2025 թվականի մայիսի 7-ին ներքին գործերի նախարարը չեղյալ է հայտարարել նախորդ կաբինետի 2015 թվականի որոշումը, որը թույլ էր տալիս ապաստան խնդրողներին մուտք գործել երկիր: Այժմ նրանց սահմաններին հետ են ուղարկում, եթե նրանք արդեն դիմումներ են ներկայացրել ԵՄ այլ երկրներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում