Սպորտ

Հայաստանի ծանրամարտի առաջնության մի շարք քաշային կարգերի չեմպիոնները հայտնի են

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի առաջնության մի շարք քաշային կարգերի չեմպիոնները հայտնի են

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնության մրցումային հերթական օրը հայտնի դարձան մի շարք քաշային կարգերի չեմպիոնները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի չեմպիոններ դարձան` 60 կգ` Գառնիկ Չոլաքյան (Երկամարտ` 272 կգ), 65 կգ` Ժորա Գրիգորյան (Երկամարտ` 254 կգ), 71 կգ` Գոռ Սահակյան (Երկամարտ` 330 կգ), 79 կգ` Մարտին Պողոսյան (Երկամարտ` 337 կգ), 88 կգ` Ռաֆիկ Հարությունյան (Երկամարտ` 350 կգ) ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կանանց առաջնության չեմպիոններ են դարձել Քրիստինե Բաբայանը (48 կգ, Արարատ), Իզաբելլա Յայլյանը (53 կգ, Երևան), Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ, Գյումրի), Նատալյա Սարգսյանը (63 կգ, Գյումրի), Մերի Միսակյանը (69 կգ, Քասախ), Աննա Ամրոյանը (77 կգ, Գյումրի), Էմմա Պողոսյանը (86 կգ, Գյումրի), Տաթև Հակոբյանը (+86 կգ, Երևան):

Հայաստանի տղամարդկանց առաջնության մրցումային վերջին օրը փետրվարի 15-ն է:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում