Հայաստան

ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները

2 րոպեի ընթերցում

ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները

Հայաստանի պաշտպանության նախարարությունում անցկացվել է շնորհանդես-քննարկում, որի ընթացքում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալները, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ֆինանսների նախարարության, պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչները, ՀՀ ՊՆ և ԶՈՒ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ից հայտնում են, որ ներկայացվել է զեկույց՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում «ՀԾ-ձեռնարկություն» հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ավարտական արդյունքների վերաբերյալ», համառոտ ցուցադրվել են նաև ծրագրի աշխատանքը և հնարավորությունները։

Արձանագրվել է, որ համակարգն ամբողջությամբ ներդրված է, և 2026 թվականի հունվարի 1-ից ՊՆ-ում հաշվապահական հաշվառումը վարվում է հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան՝ «ՀԾ-ձեռնարկություն» համակարգչային ծրագրերով:

Ներկաները կարևորել են համակարգի անընդհատ կատարելագործման կարևորությունը բանակաշինության, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի բարեփոխումների և զարգացման գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում