Ռուսաստան

Կառուցենք, հետո կբանակցենք․ Փաշինյանն արձագանքեց երկաթուղու վերաբերյալ Օվերչուկի հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

Կառուցենք, հետո կբանակցենք․ Փաշինյանն արձագանքեց երկաթուղու վերաբերյալ Օվերչուկի հայտարարությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում երկաթուղու Երասխ և Ախուրիկ հատվածների վերակառուցման հարցի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցել այդ հատվածները վերակառուցելու վերաբերյալ։

«Նախ ես ողջունում եմ Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունը, բայց մյուս կողմից՝ մեկ դեպքում՝ խոսքը մոտավորապես 3 կիլոմետրի մասին է, մյուս դեպքում՝ 1 կիլոմետրի մասին է։ Դա այնպիսի թեմա չէ, որ բանակցենք, վերաբանակցենք, քննարկենք, ի՞նչ կա բանակցելու։ Երկաթուղի է, էլի եմ ասում՝ դա լիներ մեծ ներդրումային ծրագիր, լիներ 50 մլն դոլարի ծախս... պարզ բան է, պետք է 1 կմ մի տեղ կառուցել, 3 կմ մի տեղ կառուցել։ Մինչև մենք սա անենք, այլընտրանքային երկաթուղին կկառուցվի, կասենք՝ վայ, Հայաստանն էլի շրջանցվեց։ Ոչ, բանակցելու բան չկա, կառուցենք, հետո կբանակցենք»,- ասաց Փաշինյանը։

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում