Հայաստան

Գործարկվել է Շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը

2 րոպեի ընթերցում

Գործարկվել է Շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է նոր պաշտոնական կայքի գործարկման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում են նախարարությունից, այսուհետև քաղաքացիները կառույցի աշխատանքին կարող են ծանոթանալ https://env.gov.am/ հասցեով։

«Այս նախաձեռնությունը Կառավարության որդեգրած թվայնացման և պետական կառավարման արդիականացման քաղաքականության հերթական կարևոր քայլն է՝ ուղղված պետություն-քաղաքացի կապի ամրապնդմանը, տեղեկատվության բաց և թափանցիկ ներկայացմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Նոր կայքի մշակման ընթացքում առաջնահերթ է համարվել բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիությունը․ բովանդակությունն այժմ ներկայացված է առավել պարզ, հստակ և համակարգված՝ նվազեցնելով բարդ ձևակերպումները և ապահովելով, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա արագ գտնել անհրաժեշտ տվյալներն ու ծառայությունները՝ ընդամենը մի քանի քայլով։

Կայքի նոր տարբերակը մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ՝ լիովին համապատասխանելով ԲՏԱ նախարարության կողմից մշակված թվայնացման սկզբունքներին և մատչելիության ստանդարտին։

Կայքը տեղակայված է Amazon ամպային միջավայրում և մշակված է ՀՀ կառավարության «ԱՄՊԱՅԻՆՆ ԱՌԱՋԻՆԸ» քաղաքականությանը համապատասխան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում