Մերցը և Մակրոնն ընդգծել են Եվրամիության տնտեսության վերածնման անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել են եվրոպական տնտեսության վերածնման միջոցների հարցում իրենց հայացքների միասնությունը: «Արմենպրես»-ը փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Մենք ցանկանում ենք, որ այս Եվրոպական միությունը լինի ավելի արագ: Մենք ցանկանում ենք, որ այն ավելի լավը դառնա: Ամենից առաջ մենք ցանկանում ենք հասնել Եվրոպայում մրցունակ արդյունաբերության», - ասել է Մերցը փետրվարի 12-ին Բելգիայում կայացած ԵՄ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Մակրոնի հետ համատեղ ելույթի ընթացքում:

«Ես ուրախ եմ, որ Էմանուել Մակրոնը և ես, գրեթե ինչպես միշտ, միասնական ենք այս հարցերում», - հավելել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:

Ֆրանսիայի նախագահն իր հերթին նշել է, որ ինքը և Մերցը կիսում են այն զգացումը, որ խիստ անհրաժեշտություն կա, որ Եվրոպան գործի վճռականորեն:

Բելգիական Ալդեն Բիզեն դղյակում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովը նվիրված էր ԵՄ տնտեսության մրցունակությանը, որը դժվարություններ ունի բյուրոկրատիայի, միասնական եվրոպական շուկայի ներսում առկա խոչընդոտների, էներգակիրների բարձր գների և Չինաստանի ու ԱՄՆ-ի կողմից աճող մրցակցության պատճառով, նշում է dpa գործակալությունը:

Հայերեն Русский

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով