Հայաստան

ՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ըստ նախագծի՝

  • աջակցող միջոցների տրամադրման կամ վերանորոգման համար փոխհատուցում տրամադրելու գործընթացում պետության հետ համատեղ կարող են ներգրավվել նաև ոչ պետական կազմակերպությունները,
  • հստակեցվում է անկախ կյանքի կենտրոն հասկացությունը և գործունեությունը, սահմանվում են միասնական կանոններ ու մոտեցումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցմանը,
  • հստակեցվում է անձնական օգնականի ծառայությունների մատուցման գործընթացը․ այն կդառնա եռակողմ՝ մեկ պայմանագրի կնքմամբ,
  • ֆունկցիոնալության գնահատում անցած և գործող գնահատման որոշում ունեցող անձինք նոր ծառայություն ստանալու համար կրկնակի գնահատում չեն անցնի․ փոփոխությունը կկատարվի միայն Ծառայությունների անհատական ծրագրում (ԾԱԾ)։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում