Հայաստան

Ներգաղթի միտումներ են ձևավորվում. ՆԳ նախարարը՝ վերջին 15 տարիների ընթացքում առաջին միգրացիոն դրական սալդոյի մասին

2 րոպեի ընթերցում

Ներգաղթի միտումներ են ձևավորվում. ՆԳ նախարարը՝ վերջին 15 տարիների ընթացքում առաջին միգրացիոն դրական սալդոյի մասին

2025 թվականը շրջադարձային է եղել Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայության համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

«2025 թվականի ընթացքում Հայաստան մուտք է գործել 5 մլն 201 հազար 747 անձ, դուրս է եկել 5 մլն 171 հազար 270 անձ: Նշված ցուցանիշները վերջին տարիների համեմատությամբ բացառիկ են դիտարկվում թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ օտարերկրացիների մասով, որովհետև 2010 թվականից, ինչ մենք սկսել ենք հաշվարկել հատկապես Հայաստանի քաղաքացիների հետ կապված մուտքերի և ելքերի միգրացիոն սալդոն, առաջին անգամ է, երբ մենք ունենք լիովին այլ պատկեր: Արդյունքում արձանագրել ենք սահմանահատման դրական սալդո, որը կազմել է 30477։ Այս տեսանկյունից առավել հատկանշական եմ համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միգրացիոն սալդոն, որը կրկին դրական է՝ 8660։ Նշեմ, որ վերջին 15 տարիների կտրվածքով սա առաջին տարին է, երբ Հայաստանի քաղաքացիների սալդոն դրական է։ Միակ բացառությունը եղել է 2020 թվականին, ինչը պայմանավորված է եղել կորոնավիրուսի համավարակով, ուստի սա պետք է դիտարկենք ոչ օրինաչափ իրավիճակ»,- ասաց Արփին Սարգսյանը:

Նախարարը շեշտեց, որ այսպիսով գրանցվել է արտագաղթի պատուհանի փակում, և արդեն իսկ ներգաղթի միտումներ են ձևավորվում Հայաստանի միգրացիոն իրավիճակում։ Նախարարի խոսքով՝ սա վկայում է ՀՀ ներքին անվտանգության մակարդակի մասին, խաղաղության հասնելու ՀՀ ջանքերի մասին և մնացած դրական փոփոխությունների մասին, որոնք անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում