Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում փետրվարի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Նշվում է, որ նախարար Միրզոյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ շարունակական երկխոսության կարևորությունը, այդ թվում նաև՝ նոր ձևավորված հասարակական խորհրդի ձևաչափով:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, այդ թվում՝ խաղաղության օրակարգի հետևողական կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը, տարբեր ուղղություններով գործընկերությունների զարգացման մոտեցումներն ու հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերին և դրանց իրագործմամբ ընձեռնվող նոր հնարավորություններին:

Արարատ Միրզոյանի կողմից ընդգծվել է ինչպես ավանդական գործընկերների հետ օրակարգի ընդլայնման, այնպես էլ նոր՝ ռազմավարական գործընկերությունների հաստատման և զարգացման հարցում առկա ակտիվ դինամիկան:

Նախարար նաև պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է մտքերի փոխանակություն:

Հանդիպմանը կարևորվել են ժողովրդավարական գործընթացներում ՀՀ դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված ջանքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում