Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա Երևանում

2 րոպեի ընթերցում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում ապրիլի 14-ին կկայանա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրը կլինի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, համերգը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ։ Կառավարությունը միջոցառման կազմակերպման նպատակով հատկացրել է 106 մլն դրամ։

Լանգ Լանգի երևանյան ելույթը հնարավոր է դարձել երկարատև բանակցությունների և պետական աջակցության արդյունքում։ Դաշնակահարը առաջին անգամ կայցելի Հայաստան։

Համերգի ընթացքում նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Լանգ Լանգը համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ և մասնակցել է համաշխարհային նշանակության միջոցառումների, այդ թվում՝ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ 2009 թվականին Time ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։

Դաշնակահարը նաև Lang Lang International Music Foundation-ի հիմնադիրն է, որը միտված է երիտասարդ տաղանդների բացահայտմանն ու երաժշտական կրթության զարգացմանը։

Հոբելյանական համերգի երկրորդ հատվածում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի հանրության կողմից սիրված նախագծերից կատարումներ՝ անվանի հայ արտիստների մասնակցությամբ։

 

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին