Եվրոպա

Գործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներ

2 րոպեի ընթերցում

Գործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներ

Գերմանիայի խոշորագույն ավիաընկերության՝ Lufthansa-ի հարյուրավոր չվերթներ փետրվարի 12-ին չեղարկվել են օդաչուների և բորտուղեկցորդների գործադուլի պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ընկերությունը տվյալներ չի տրամադրել չեղարկված չվերթների կամ տուժած ուղևորների թվի վերաբերյալ, սակայն նշել է, որ գործադուլը հանգեցնում է «լայնածավալ չեղարկումների»։

Գերմանիայի օդանավակայանների ասոցիացիայի գնահատականներով՝ գործադուլի պատճառով չեղարկվելու է ավելի քան 460 չվերթ, ինչը կազդի գրեթե 70,000 ուղևորի վրա։

Չեղարկված չվերթների ցանկում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ուղղություններ։

Գործադուլը, որը կազմակերպվել է օդաչուների միության և բորտուղեկցորդների միության կողմից, տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Գերմանիայի մայրաքաղաքում փետրվարի 12-ին մեկնարկում է Բեռլինի կինոփառատոնը, իսկ քաղաքական գործիչներն ու բարձրաստիճան զինվորականները պատրաստվում են մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովին, որը սկսվելու է փետրվարի 13-ին։

Օդաչուները տարաձայնություններ ունեն Lufthansa ավիաընկերության և դրա բեռնափոխադրումների բաժնի հետ կենսաթոշակային վճարումների հարցով։

Lufthansa-ն պնդում է, որ չունի ֆինանսական կարողություններ ներկայացված պահանջները բավարարելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում