Տնտեսություն

Սոցիալական կրեդիտները կտրամադրվեն եկա­մտահարկի հայտարարագիրը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու դեպքում

2 րոպեի ընթերցում

Սոցիալական կրեդիտները կտրամադրվեն եկա­մտահարկի հայտարարագիրը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու դեպքում

Եկա­մտային հարկի տարեկան հաշվարկը լրացրած ֆիզիկական անձինք սոցիալական ծախսերի փոխ­հատուցման իրավունք կունենան, եթե այդ հայտարարագիրն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ներկայացնեն հարկային մարմին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության փետրվարի 12-ի նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա պարզաբանմամբ՝ «Սոցիալական ծախ­սերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված է, որ սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկա­կան անձը հարկային մարմին է ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ Մինչդեռ՝ հարկային մարմնի նախա­լրաց­­րած հայտարարագիրը համապատասխան ժամանակահատվածում հայտարարատուի կող­մից փոփոխություն­ների չենթարկվելու դեպքում, Հար­կային օրենսգրքով սահման­ված վերջնաժամկետի օրը համարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված։

Կառավարության կողմից ընդունված որոշման նախագծի համաձայն՝ սոցիալական ծախսերի փոխ­հատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձն օրենսդրությամբ սահմանված կար­գով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկա­մտային հարկի տարեկան հաշվարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում