Տնտեսություն

Ըստ Փաշինյանի՝ նոր ատոմակայանի կառուցման հարցը ՀՀ-ն քննարկում է մի քանի երկրների հետ

1 րոպեի ընթերցում

Ըստ Փաշինյանի՝ նոր ատոմակայանի կառուցման հարցը ՀՀ-ն քննարկում է մի քանի երկրների հետ

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագային և Մեծամորի ատոմակայանի փակման թեմային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշեց, որ Մեծամորի ատոմակայանի փակման պարտավորությունը Հայաստանը ստանձնել է Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը ստորագրվել է Սերժ Սարգսյանի օրոք։

«Այն, որ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, դա Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։ Հիմա մենք ասում ենք, որ նոր ատոմակայան ունենալու հարցը քննարկում ենք մի քանի գործընկերների հետ՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Հարավային Կորեա և Չինաստան»,– նշեց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում