Ինովացիա

ԲՏԱ նախարարը հայտնեց, թե երբ Հայաստանում կակտիվանա YouTube-ի դրամայնացումը

1 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարը հայտնեց, թե երբ Հայաստանում կակտիվանա YouTube-ի դրամայնացումը

Հայաստանում YouTube-ի դրամայնացումը, նախատեսվում է, որ  կակտիվանա ապրիլի վերջ-մայիսի սկզբին:

«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի այցի, հայ-ամերիկյան համագործակցության վերաբերյալ հարցին:

Երևանում տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթաժողովը: Հայրապետյանի խոսքով՝ օրերի ընթացքում հասցրել են հրավիրել ԱՄՆ-ից խոշոր տեխնոլոգիական ընկերությունների տարբեր ներկայացուցիչների:

«ԱՄՆ գործընկերները փոխանցեցին, վերահաստատեցին Google ընկերության՝ վաղ առավոտյան արած հայտարարությունը: Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ապրիլի վերջին, մայիսի սկզբին կակտիվացվի դրամայնացնումը (մոնետիզացիան): Այսինքն՝ YouTube-ի գործընկերային փաթեթը կակտիվացվի Հայաստանում»,-ասաց նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում