Հայաստան

Ավանեսյանը հաջողված է համարում առողջապահության ապահովագրության համակարգի մեկնարկը

1 րոպեի ընթերցում

Ավանեսյանը հաջողված է համարում առողջապահության ապահովագրության համակարգի մեկնարկը

Հայաստանում առողջապահության համընդհանուր ապահովագրությունն արդեն իսկ հաջողությամբ ծառայում է քաղաքացիների առողջության պահպանմանը վերականգնմանն ու կյանքեր փրկելուն։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 11-ի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ բժշկական հաստատություններ իր կատարած պարբերական այցելությունների և ստացվող արձագանքների մեծ մասի դեպքում ապահովագրությունից օգտված քաղաքացիները շնորհակալություն են հայտնել այդ հնարավորության համար։

Նա նշեց, որ ստացվող հաղորդագրությունների արձագանքների մեջ որոշ դեպքերում կան նաև առաջարկություններ ու հավելյալ պահանջներ, որոնք վերաբերում են ապահովագրության ցանկում այս կամ այն ծառայությունը ևս ներառելուն։

Առողջապահության համընդհանուր ապահովագրության շրջանակներում դիմելիությունը փետրվարի 11-ի դրությամբ կազմել է շուրջ 600 հազար, այդ թվում՝ 523,682 ամբուլատոր, 36 հազար 500 այցեր, ինչպես նաև Շտապ օգնության 28 հազար 338 կանչ, 2,329 ցերեկային ստացիոնար բուժում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում