Մերձավոր Արևելք

Կատարի էմիրը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

1 րոպեի ընթերցում

Կատարի էմիրը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացման և կայունության ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կատարի էմիրի գրասենյակը։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում տեղի ունեցող կարևոր զարգացումների, մասնավորապես՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և լարվածության թուլացման, տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերի վերաբերյալ։

Նրանք նաև ընդգծել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համակարգման և խորհրդակցությունների շարունակականության կարևորությունը, ինչպես նաև ճգնաժամերը երկխոսության և խաղաղ միջոցներով լուծելու դիվանագիտական ​​ջանքերին աջակցելը։

Երկու առաջնորդները քննարկել են բարեկամ երկրների միջև ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում աջակցության և զարգացման ուղիները։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումից առաջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում