Կանադայում դպրոցում և տանը կնոջ կողմից իրականացված հրաձգությունների հետևանքով կա 9 զոհ

2 րոպեի ընթերցում

Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Ըստ ոստիկանության՝ ևս 2 մարդու մարմին հայտնաբերվել է այս հրաձգության հետ առնչություն ունեցող մոտակա տներից մեկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգությունն իրականացվել է մի կնոջ կողմից, որին մահացած են գտել դպրոցում. ամենայն հավանականությամբ, նա ինքնասպան է եղել։ Հյուսիսային Ամերիկայում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունների դեպքում արտասովոր է, որ հրաձգությունն իրականցվի կնոջ կողմից։

Նշվում է, որ զոհերից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Եվս երկու վիրավոր հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Կա նաև 25 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

Թամբլեր Ռիջ համայնքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ունի շուրջ 2400 բնակիչ։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին X սոցիալական հարթակում զորակցություն է հայտնել «սարսափելի հրաձգության» զոհերի հարազատներին:

Սա Կանադայի պատմության ընթացքում դպրոցում իրականացված երկրորդ  ամենամահացու հրաձգությունն է։ 1989 թ. դեկտեմբերին Մոնռեալի պոլիտեխնիկական դպրոցում հրաձիգը սպանել էր 14  ուսանողուհու, վիրավորել 13-ին, որից հետո ինքնասպան էր եղել։

Հայերեն English Русский

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն