Հայաստան մեծ դրամական ներհոսքեր են սպասվում․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Առաջիկայում Հայաստան էական դրամական ներհոսքեր են տեղի ունենալու՝ ձևավորելով ներդրումային նոր էկոհամակարգ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով ԱՄՆ-ից ներդրումների ծավալների վերաբերյալ ընդդիմության քննադատություններին։

Վարչապետը նշեց, որ կառավարությունը երկար ժամանակ քննադատվել է օտարերկրյա ուղիղ ներդրումների պակասի համար, մինչդեռ այժմ հենց նման ներդրումների ներգրավման փուլում է։

«Հիմա, ըստ էության, Հայաստան մեծ դրամական ներհոսքեր են տեղի ունենալու, և ցանկացած երկիր միշտ ցանկանում է, որ գումարներ գան դրսից և տեղում կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ որոշ ոլորտներում մեկ միավոր ներդրումը բերում է լրացուցիչ երկու, երեք կամ նույնիսկ չորս միավոր ներդրում, ինչի արդյունքում ձևավորվում է ներդրումային նոր էկոհամակարգ։

Վարչապետը նշեց, որ ենթակառուցվածքային ծրագրերը չեն սահմանափակվում միայն երկաթուղու կառուցմամբ։

«Երկաթուղին միայն երկաթգիծը չէ․ դա նաև սպասարկման ենթակառուցվածքներն են, այլ ծառայությունները, գերժամանակակից սարքավորումները, ուղևորների և ապրանքների հոսքերի սպասարկումը»,– ընդգծեց նա։

Փաշինյանը նաև խոսեց նոր էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի և մալուխների կառուցման մասին՝ դրանք կապելով Հրազդանում կառուցվող նոր սուպերհամակարգչային կենտրոնի հետ, որը նախատեսվում է օգտագործել արհեստական բանականության ոլորտում տարածաշրջանային և միջազգային ծառայություններ մատուցելու համար։

Վարչապետի խոսքով՝ այս բոլոր ուղղությունները փոխկապակցված են զբոսաշրջային հոսքերի աճի և ծառայությունների ընդլայնման հետ։

«Այստեղ ներդրումը բերում է ներդրում։ Տեխնոլոգիական ոլորտում բացված մեկ աշխատատեղը բացում է այլ ոլորտներում երեք, չորս, երբեմն նույնիսկ հինգ աշխատատեղ։ Մենք գործ ունենք հենց այդ նույն էֆեկտի հետ»,– եզրափակեց Փաշինյանը։

 

Հայերեն English فارسی ქართული Русский 中文

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել