Միացյալ Նահանգներ

Տեխասում արտակարգ դրություն ռեժիմ է սահմանվել դիզելային վառելիքի ռեկորդային գների պատճառով

2 րոպեի ընթերցում

Տեխասում արտակարգ դրություն ռեժիմ է սահմանվել դիզելային վառելիքի ռեկորդային գների պատճառով

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը նահանգի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել դիզելային վառելիքի ռեկորդային բարձր գների ֆոնին և թույլատրել է գունավորված դիզելային վառելիքի ընդլայնված օգտագործումը նահանգի ճանապարհներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է նրա մամուլի ծառայությունը։

«Տեխասի գյուղատնտեսությունն ու բեռնափոխադրումները կախված են դիզելային վառելիքից։ Ռեկորդային գները սպառնալիքի տակ են դնում երկու ճյուղերը և ավելացնում ծախսերը յուրաքանչյուր տեխասյան ընտանիքի համար։ Այժմ ֆերմերները և բեռնատարների վարորդները կկարողանան Տեխասի ճանապարհներին օգտագործել գունավորված դիզելային վառելիք», - հայտարարել է նահանգապետը։

Գունավորված դիզելային վառելիքը սովորաբար օգտագործվում է գյուղատնտեսության մեջ և վաճառվում է առանց շարժիչային վառելիքի հարկի։ Նահանգի օրենքն արգելում է դրա օգտագործումն ընդհանուր օգտագործման ճանապարհներին, սակայն նահանգապետի հրամանագիրը ժամանակավորապես վերացնում է այդ սահմանափակումներն ու դրանց հետ կապված տուգանքները։

Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գներն սկսել են կտրուկ աճել սեպտեմբերին։ Եթե մեկ տարի առաջ Տեխասում դիզելային վառելիքի միջին արժեքը կազմում էր 3,16 դոլար մեկ գալոնի (շուրջ 3,8 լիտր) դիմաց, ապա սեպտեմբերի 19-ին այն հասել է ռեկորդային 5,97 դոլարի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում