Բունդեսվերը կգնի միլիարդավոր եվրոների արժեքով նոր հարձակողական անօդաչու թռչող սարքեր

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է մոտ 536 միլիոն եվրո ծախսել՝ նոր հարձակողական անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը ձեռք բերելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է ֆինանսների նախարարությունը՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովին, որը շուտով կհաստատի գործարքը:

Անօդաչու թռչող սարքերը կարող են շրջանցել նախանշվող տարածքը մինչև ցամաքային օպերատորը նշանակի որոշակի թիրախներ, ինչից հետո նրանք ինքնուրույնաբար կարող են խոցել թիրախները։ Անօդաչու թռչող սարքերը հիմնականում նախատեսված են Լիտվայում գտնվող 45-րդ տանկային բրիգադի մարտական ​​կարողությունների և պաշտպանունակության բարձրացման համար։ Դրանք Գերմանիայի կարևոր ներդրումն են ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման գործում և նախատեսված են պաշտպանական համակարգում առկա բացը լրացնելու համար։

Փաստաթղթերի համաձայն՝ պայմանագրերը նախատեսված են յոթ տարվա համար։ Առաջին համակարգերի մատակարարումը նախատեսվում է սկսել 2026 թվականին և ավարտել 2027 թվականի սկզբին։

 

 

 

 

 

Հայերեն Русский

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով