Արարատ Միրզոյանն ու Ջեյքոբ Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության նոր նախաձեռնությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ: Հանդիպմանը մասնակցել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված ընթացիկ և հնարավոր նոր նախաձեռնությունները։ 

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված` արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ երկկողմ հուշագրերով ձևավորվել է փոխգործակցության լավ հիմք և արդեն իսկ առկա են համագործակցության շոշափելի դրսևորումներ:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ աշխատանքները բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության և ընդհանուր առմամբ տնտեսական համագործակցության ընդլայնման ճանապարհին ներդրումների խթանման ուղղությամբ՝ հաշվի առնելով այս ոլորտներում Հայաստանում ձևավորված փորձն ու արագ տեմպերով զարգացող միջավայրը:

Արարատ Միրզոյանը և Ջեյքոբ Հելբերգն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով, մասնավորապես էներգետիկ, կարևորագույն հանածոների և հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման և մատակարարման շղթաների ապահովման, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ հեռանկարներին:

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում