Կառավարությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար կստեղծի անկախ կյանքի կենտրոն. օրենքում սահմանվել է հասկացությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում օրենքի մակարդակով սահմանվում է անկախ կյանքի կենտրոնը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում սահմանում ենք «անկախ կյանքի կենտրոնը»՝ որպես նոր հասկացություն և որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություն, որը, անկախ կազմակերպաիրավական ձևից, կարծում ենք, որ պետք է կարգավորված լինի: Առաջարկում ենք նաև թույլ տալ աջակցող միջոցներ տրամադրելու դիմաց ֆինանսական փոխհատուցում տալ ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսօր մեր կողմից իրականացվող աջակցող միջոցների տրամադրումը թույլատրվում է ֆինանսավորել միայն պետական բյուջեի միջոցների հաշվին, որը երբեմն խոչընդոտներ է ստեղծում: Եվ, երբ կազմակերպություններ են ի հայտ գալիս, որոնք ուզում են այդ ամենն իրականացնել, մենք օրենքով սահմանափակված ենք»,-ասաց Թորոսյանը:

«Զինապահ» հիմնադրամը ցանկություն է հայտնել ֆինանսավորել պատերազմի հետևանքով վիրավորներին աջակցող միջոցների ձեռքբերումը, խոսքը վերին և ստորին վերջույթների պրոթեզների մասին է:

Նախարարը հիշեցրեց՝ պետական ծրագրով թույլ են տալիս ուսման  կամ աշխատանքի մեջ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց ունենալ անձնական օգնական, որի համար պետությունը վճարում է: Սակայն այդ գործընթացը մի փոքր խրթին է: Կնքում ենք երկու երկկողմանի պայմանագրեր: Խնդրում ենք թույլ տալ ունենալ մեկ եռակողմ պայմանագիր՝ հաշմանդամություն ունեցող անձի, անձնական օգնականի և Միասնական սոցիալական ծառայության միջև:

Հարակից զեկուցող Զարուհի Բաթոյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոններն առաջին անգամ ստեղծվել են 1972 թ-ից, և հատկապես Եվրոպայում տարածում են գտել: «Դրա հիմնական նպատակն է նպաստել, որ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կյանքի վերաբերյալ իրենք կայացնեն որոշումներ և կյանքի բոլոր ոլորտներում կարողանան լիարժեք ներառվել: Կենտրոնները հիմնականում ստեղծվել են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, բայց Հայաստանում առաջին կենտրոնը կստեղծվի Կառավարության կողմից ու Կառավարության աջակցությամբ: Դրա գործունեության կարգն ու սկզբունքները կմշակվեն ներառական սկզբունքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց, կազմակերպությունների հետ համատեղ»,-նշեց պատգամավորը:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ