Համացանցում է Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ Դևիդ Ֆինչերի ֆիլմի թիզերը

2 րոպեի ընթերցում

Ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «The Adventures of Cliff Booth» («Քլիֆ Բութի արկածները») ֆիլմի թիզերն արդեն համացանցում է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2026 թվականին էկրաններ բարձրացող ֆիլմի ռեժիսորը Դևիդ Ֆինչերն է, իսկ սցենարի հեղինակը՝ Քվենտին Տարանտինոն։

Ֆիլմը, որի գլխավոր դերում հայտնի դերասան Բրեդ Փիթն է, պատմում է իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի դեպքերից 8 տարի անց։

Սյուժեի կենտրոնում Փիթի մարմնավորած կասկադյոր Քլիֆ Բութի կյանքն է Հոլիվուդում։

Ֆիլմի բյուջեն մոտ 200 մլն ԱՄՆ դոլար է։

 Ամերիկացի ռեժիսոր Դևիդ Ֆինչերի ֆիլմացանկում են տիտղոսակիր այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Seven» (1995), «Fight Club» (1999), «The Curious Case of Benjamin Button» (2008), «The Social Network» (2010) և այլն։ Նա «Գրեմմի», «Բաֆթա», «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է, ինչպես նաև երեք անգամ առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։

Ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը հայտնի է ռեժիսոր Շոն Բեյքերի ֆիլմերում մարմնավորած դերերով։ Նրա մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 2025 թվականին շահեց 5 օսկար՝ այդ թվում և «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Հայերեն العربية English

Յուրի Ուշակովը խոսել է Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին

Դիլիջանում ջրանջատումներ են սպասվում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը

Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Մեկնարկել է «Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը

Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը