Մարզեր

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ապարանի և Արագածոտնի տարածաշրջանում բուք է

1 րոպեի ընթերցում

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ապարանի և Արագածոտնի տարածաշրջանում բուք է

Հայաստանում ժամը 17։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կիրառմամբ։

Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ապարանի, Աշոցքի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում