Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում հարցվածների շուրջ 70 տոկոսը դժգոհ է երկրի կառավարության և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գործունեությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցման տվյալները ներկայացրել է Bild-ը։

Մերցի գործունեությունից դժգոհ է հարցվածների 67 տոկոսը, դա 5 կետով ավելի է նախորդ շաբաթ արձանագրված տվյալից։ Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարի գործունեությունից գոհ է հարցվածների 23 տոկոսը, ինչը 5 կետով ավելի քիչ է նախորդ հարցման տվյալից։ Եվս 10 տոկոսը չի ցանկացել հարցի վերաբերյալ կարծիք հայտնել։

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, հարցվածների 68 տոկոսը դժգոհ է նախարարական կաբինետի աշխատանքից, 22 տոկոսը կարծում է, որ կառավարությունը լավ է աշխատում։

Հարցումն անցկացվել է փետրվարի 5-6-ը, մասնակցել է 1002 քաղաքացի։

Հայերեն

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով