Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է պատերազմն ավարտել մինչև ամառ. Զելենսկի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է պատերազմն ավարտել մինչև ամառ. Զելենսկի

ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել մինչև ամառվա սկիզբն ավարտել պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նախագահը հավանական է համարել, որ ամերիկյան կողմը ճնշումներ կգործադրի ժամանակային այդ շրջանակին հետևելու համար։

«Ամերիկան Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցային կողմերին առաջին անգամ առաջարկել է հանդիպել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հավանաբար՝ Մայամիում, մեկ շաբաթից։ Մենք հաստատել ենք մեր մասնակցությունը»,-հավելել է Զելենսկին։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացները արդեն մի քանի ամիս բանակցություններ են վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ հակամարտությունը ավարտելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում