Աշխարհ

ԵԱՀԿ-ն փորձում է կանխել պատերազմը Եվրոպայում. կազմակերպության գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն փորձում է կանխել պատերազմը Եվրոպայում. կազմակերպության գլխավոր քարտուղար

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) փորձում է կանխել Եվրոպայում հավանական պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

«Ոչ ոք չի կարող հերքել, որ Եվրոպան բախվում է անվտանգության խնդրին։ Եվրոպայի ժողովուրդները, նույնիսկ, խուսափում են հավանական պատերազմից»,- նշել է նա։

Պաշտոնյան հավելել է, որ խոսքը միայն ընթացող պատերազմների մասին չէ, այդ պատճառով ԵԱՀԿ-ն պետք է անի հնարավորը, որ լուծի այդ խնդիրները։

«Հենց դա էլ փորձում ենք անել»,- ասել է Սինիրիօղլուն։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դիվանագիտության մեջ չեն լինում կայծակնային արդյունքներ և պետք է զինվել համբերությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում