Հայաստան

Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով բնակիչներին ներկայացվել են հողերի օտարման մեխանիզմները

1 րոպեի ընթերցում

Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով բնակիչներին ներկայացվել են հողերի օտարման մեխանիզմները

Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել հանրային քննարկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Խորհրդատու կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին ծանոթացրել են բոլոր այն գործընթացներին, որոնց հետ առնչվելու են ազդակիր անձինք հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում։ Մասնավորապես, ներկայացվել են փոխհատուցում ստանալու իրավունքները, բողոքների լուծման մեխանիզմները և բազմաթիվ այլ թեմաներ։

Մասնագետները պատասխանել են նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին օտարման ենթակա հողերի, ծառերի, մշակաբույսերի, շենք-շինությունների գնահատման մեխանիզմներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում