Նելլի Դավթյանը ՆԳ նախարարին ներկայացրել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կառուցվածքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է ներկայացրել միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կառուցվածը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նելլի Դավթյանը նշել է, որ ՄՔԾ նոր կառուցվածքն ընդգրկելու է քաղաքացիության, ապաստանի տրամադրման, փաստաթղթերի թողարկման, բնակչության տվյալների մշակման, թվային հարթակների կառավարման և տվյալների անվտանգության ապահովման ուղղություններով ստորաբաժանումներ. արդեն ստորագրվել են մի շարք պայմանագրեր, իրականացվել են կառավարման և մշտադիտարկման մեխանիզմների ձևավորման աշխատանքներ։

Նախարարին ներկայացվել են նաև տարածքային գրասենյակների աշխարհագրական ցանցն ու արդիականացման ծրագրերը. 22 սպասարկման գրասենյակներից 21-ն արդեն տեղորոշված են:

Անդրադարձ է կատարվել անօրինական միգրացիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ծառայությունների մատուցման որակի վերահսկողության մեխանիզմներին, սահմանահատումների պատկերին:

Քննարկվել է բնակչության պետական ռեգիստրի, կենսաչափական նոր համակարգի, տվյալների շտեմարանի, փաստաթղթերի բազայի, միգրացիոն գործերի կառավարման համակարգերի միասնական ենթակառուցվածքի ձևավորման և քաղաքացիության դիմումների էլեկտրոնային կառավարման մեխանիզմներին վերաբերող հարցեր:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը