Իրան

Արաղչին ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ հայտնել է, որ Իրանը հանձնառու է դիվանագիտությանը

1 րոպեի ընթերցում

Արաղչին ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ հայտնել է, որ Իրանը հանձնառու է դիվանագիտությանը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մասկատում ԱՄՆ-ի հետ կայանալիք բանակցություններից առաջ հայտնել է դիվանագիտությանն իր երկրի հանձնառության մասին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ երկիրը պաշտպանում է իր իրավունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա համապատասխան գրառում է արել X հարթակում։

«Իրանը դիվանագիտական ​​բանակցություններին ներգրավվում է բաց աչքերով և անցյալ տարվա իրադարձությունների ամուր հիշողությամբ։ Մենք գործում ենք բարի կամքով և վճռականորեն պաշտպանում ենք մեր իրավունքները։ Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը և փոխադարձ շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և երկարատև համաձայնագրի հիմք», - գրել է նախարարը։

Օմանում փետրվարի 6-ին նախատեսված բանակցություններում Իրանի պատվիրակությունը գլխավորում է Աբբաս Արաղչին, ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում