ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով անհապաղ  հեռանալ Իրանից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը ցամաքային ճանապարհով՝ Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով՝ դա պատճառաբանելով երկրում անվտանգության խստացված միջոցառումներով, հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումներով, ճանապարհների փակմամբ, ինտերնետի արգելափակումներով և դեպի Իրան և այնտեղից թռիչքների սահմանափակումներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը։

«ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի շարունակական խափանումներ, նախատեսեն կապի այլընտրանքային միջոցներ և, եթե դա անվտանգ է, դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով Հայաստանով կամ Թուրքիայով հեռանալու հնարավորությունը», - նշված է ծանուցման մեջ։

Նշվում է, որ բաց է Հայաստանի ցամաքային սահմանն Ագարակ-Նորդուզ հատվածում։

Ըստ հաղորդագրության, Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են սովորական երթևեկության համար, հետևաբար, Իրանից շտապ հեռանալու կարիք ունեցողները պետք է այլ տարբերակներ դիտարկեն։

Բացի այդ, Իրանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել ցույցերից, ապահով վայր գտնել իրենց բնակության վայրում, ունենալ սննդի, ջրի և անհրաժեշտ պարագաների պաշարներ, լիցքավորված պահել հեռախոսը և հետևել նորություններին։

Նախատեսվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը փետրվարի 6-ին Օմանում բանակցություններ կանցկացնեն Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

Հայերեն English Español Français Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք