Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը վստահ է՝ կշահի դատն այն լրատվամիջոցի դեմ, որը իրեն վերագրել էր «Ռուսաստանը պետք է ջախջախվի» արտահայտությունը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը վստահ է՝  կշահի դատն այն լրատվամիջոցի դեմ, որը իրեն վերագրել էր «Ռուսաստանը պետք է ջախջախվի» արտահայտությունը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ակնկալում է շահել դատական գործընթացն այն լրատվամիջոցի դեմ, որը նրան վերագրել էր «Ռուսաստանը պետք է ջախջախվի» արտահայտությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Դուք դա կարդացել եք մի թերթում, որի դեմ ես դատական հայց եմ ներկայացրել, և այն պարտվում է։ Ես նման բան չեմ ասել և վստահ եմ, որ կշահեմ, և նրանք ինձ փոխհատուցում կվճարեն»,- ի պատասխան ռուս լրագրողի հարցին՝ ասել է խորհրդարանի խոսնակը։

Սիմոնյանը նաև նշել է, որ Հայաստանում հստակ հասկանում են՝ Ռուսաստանում ցանկացած ապակայունացում բացասաբար կանդրադառնա նաև Հայաստանի վրա։ Նա հավաստիացրել է, որ հայերը նման բան չեն ցանկանում, քանի որ եղբայրական են համարում ռուս ժողովրդին։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում