Վերջին երկու տարում ՀՀ-ում արձանագրվել է ՃՏՊ-ների հետևանքով մահացության կայուն նվազում․ՆԳՆ

3 րոպեի ընթերցում

Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքում վերջին երկու տարում ՀՀ-ում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) հետևանքով մահացության կայուն նվազում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով որ ցանկալի արդյունքի հասնելու նպատակով նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող լիազոր մարմին, շարունակաբար լավարկում է օրենսդրական դաշտը:

Գերատեսչությունից  նշում են, որ պարբերաբար իրականացվում են ուժեղացված ծառայություններ, թիրախային վարչարարություն և իրազեկման բազմաբնույթ արշավներ՝ նպատակ ունենալով խթանել հանրային վարքագծի այնպիսի փոփոխություն, որտեղ գերակա են պատասխանատվությունը, զգոնությունն ու սթափությունը։

Արդյունավետ լուծումները պայմանավորված են թե՛ տեխնիկական, թե՛ մարդկային գործոններով և պահանջում են ներառական ու ինստիտուցիոնալ մոտեցումներ՝ հասարակության ակտիվ մասնակցությամբ։

«2014-ին, երբ հանրապետությունում գրանցված էր 482 876 ավտոմեքենա, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 297 մարդ։ Մինչդեռ 2025 թվականին՝ շուրջ 1 միլիոն գրանցված ավտոմեքենայի պայմաններում, զոհերի թիվը եղել է 283, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 50-ով, իսկ 2024-ին 2023-ի համեմատ նվազել է 45-ով:

Այսպիսով, 2024–2025 թվականների ընթացքում հանրապետության ճանապարհներին խնայվել է 95 կյանք։

Ակնհայտ է, որ ՆԳՆ ոստիկանության հենասյունային ուղղություններից պարեկային ծառայության ձևավորմամբ էականորեն մեծացել է ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողությունը։

Մահվան ելքով ավտովթարները հիմնականում արագության գերազանցման պատճառով են: Եթե 2014 թվականին արձանագրվել է սահմանված արագության գերազանցման 28 802 դեպք, ապա 2024-ին եղել է 82 051, իսկ 2025-ին՝ 108 576 դեպք։

Այդ համատեքստում կանխարգելիչ նշանակություն ունեն նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու դեպքերը, որոնց թիվը զգալիորեն աճել է։ Եթե 2014 թվականին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 90 անձ, ապա 2024 թվականին վարորդական իրավունքից զրկվել է՝ 5 696, իսկ 2025-ին՝ 5 435 անձ»,- նշել են ՆԳՆ-ից:

Ճանապարհատրանսպորտային անվտանգությունը պահանջում է համալիր մոտեցում՝ ներառելով իրավապահ մարմինների վերահսկողության ուժեղացումը, վարորդների և հետիոտների իրազեկվածության բարձրացումը, կանխարգելիչ ու կրթական ծրագրերի իրականացումը։ Միայն այս ճանապարհով է հնարավոր նվազեցնել պատահարները, ձևավորել առավել անվտանգ միջավայր և պահպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին