Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները
1 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բանակցությունների ավարտի մասին հայտնել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ ուկրաինական կողմի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը Telegram-ի իր էջում գրել էր, որ Աբու Դաբիում բանակցությունների երկրորդ օրը կողմերն աշխատում են նույն ձևաչափով, ինչ փետրվարի 4-ին՝ եռակողմ խորհրդակցություններ, խմբային աշխատանք և դիրքորոշումների հետագա համաձայնեցում։
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ փետրվարի 5-ի բանակցություններում կա առաջընթաց։
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ կողմերը համաձայնել են 314 գերիների փոխանակում կատարել։ Նրա խոսքով՝ բանակցությունները հանգամանալից էին և արդյունավետ, սակայն դեռ զգալի աշխատանք կա անելու։
Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ին, կրկին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում: