Չեմ ուզում, որ ընկալում լինի, թե Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կան քննարկման ենթակա հարցեր՝ Հայաստանը չի ցանկանում, որ Ռուսաստանում տպավորություն լինի, թե Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

«Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ կապերով:  Այլ ընկալում Հայաստանում չկա: Միևնույն ժամանակ, հասկանալի պատճառներով պատերազմի ավարտից հետո առաջին օրերից մենք փորձել և փորձում ենք կարգավորել իրավիճակը մեր տարածաշրջանում: Եվ իմ գնահատմամբ՝ դա վատ չի ստացվել։ Բայց ես չեմ ցանկանում, որ Ռուսաստանում այնպիսի ընկալում լինի, թե Հայաստանը փորձում է ինչ-որ կերպ ինչ-որ բան անել Ռուսաստանի՝ բարեկամական և դաշնակից պետության դեմ՝ չնայած այն հանգամանքին, որ, իհարկե, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն»,-ասաց Սիմոնյանը:

Նա նկատեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները այդ հարցերն ամբողջությամբ քննարկում են, երկրների ղեկավարները ևս դրանով զբաղվում են:

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe 中文

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է