ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնել են փոխանակել 314 գերիների
2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները համաձայնել են փոխանակել 314 գերիների։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր էջում արված գրառման մեջ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
«Այսօր Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները համաձայնեցին փոխանակել 314 գերիների՝ հինգ ամսվա ընթացքում առաջին նման փոխանակումը։
Այս արդյունքը ձեռք է բերվել խաղաղության բանակցությունների շնորհիվ, որոնք մանրամասն էին և արդյունավետ։ Չնայած դեռևս զգալի աշխատանք կա անելու, սակայն նման քայլերը ցույց են տալիս, որ կայուն դիվանագիտական ներգրավվածությունը տալիս է շոշափելի արդյունքներ և առաջ է մղում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը»,- հայտարարել է Ուիթքոֆը։ Նա նշել է, որ քննարկումները կշարունակվեն, իսկ առաջիկա շաբաթների ընթացքում սպասվում է լրացուցիչ առաջընթաց։
Today, delegations from the United States, Ukraine, and Russia agreed to exchange 314 prisoners—the first such exchange in five months.
— Special Envoy Steve Witkoff (@SEPeaceMissions) February 5, 2026
This outcome was achieved from peace talks that have been detailed and productive. While significant work remains, steps like this demonstrate…
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը նաև շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին՝ բանակցությունները հյուրընկալելու համար, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփին՝ այս համաձայնությունը հնարավոր դարձնելու գործում իր առաջնորդության համար։
ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում փետրվարի 4-ից մեկնարկել էին ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։