Հայաստանում համացանցը բացարձակապես չի կարգավորվում, նախատեսվում են օրեսդրական փոփոխություններ. ՀՌՀ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում համացանցի տեսալսողական բովանդակությունը ներկայում որևէ կարգավորման չի ենթարկվում, սակայն առաջիկայում կարող են իրականացվել օրենսդրական փոփոխություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին հանձնաժողովը բազմիցս բարձրաձայնել է համացանցի կարգավորման անհրաժեշտության մասին, սակայն այդ մոտեցումը հանդիպել է դիմադրության թե՛ հասարակական կազմակերպությունների, թե՛ պատգամավորական կորպուսի մի մասի կողմից։  

Հակոբյանը հիշեցրեց, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ամրագրված է այն դրույթը, ըստ որի համացանցը կարգավորման ենթակա չէ։

«Վիճակը փոխվեց միայն նախորդ տարի, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում, սկսեցին ավելի խիստ մոտեցումներ կիրառել համացանցի կարգավորման հարցում»,-նշեց նա։

Հակոբյանի գնահատմամբ՝ չկարգավորված համացանցի հիմնական շահառուները ատելություն տարածող, ապատեղեկատվություն տարածող և հանրությանը մոլորեցնող անձինք են։

Նա օրինակ բերեց կեղծ բժշկական տեղեկությունները, deep fake տեխնոլոգիաների կիրառումը, քաղաքական շահարկումները և բռնության կոչերը՝ ընդգծելով, որ դրանք դարձել են համաշխարհային խնդիր։

«Ամբողջ աշխարհում արդեն ընդունվում են օրենսդրություններ, որոնք փորձում են սահմանափակել խաբեությունը, ապատեղեկատվությունը, քաղաքական մանիպուլյացիաները և բռնության կոչերը համացանցում»,– ասաց ՀՌՀ նախագահը։

Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ հանձնաժողովն իր տեսլականն ու առաջարկները ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ հանձնաժողովը չունի օրենսդրական նախաձեռնության իրավունք, օրենսդրական աշխատանքները կկատարվեն նախարարության հետ համագործակցությամբ։

«Մենք մոտ ապագայում նախատեսում ենք սկսել աշխատանքը այն օրենքի նախագծի վրա, որը որոշակի ձևով կկարգավորի նաև համացանցի տեսալսողական բովանդակությունը»,-եզրափակեց Հակոբյանը։

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան