Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նոր ծրագրերում Բանկի ներգրավման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել «Երևանի ջրամատակարարման բարելավման» ծրագրին։

Նախարարն առավելապես կարևորել է «Հայաստան․Դիմակայուն Սյունիք» ծրագրի արագ գործարկումը։ 50 մլն եվրո ընդհանուր արժեքով այս ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Սյունիքի մարզի դիմակայունությունը՝ սոցիալական և ենթակառուցվածքային զարգացման միջոցով։

Ծրագիրը ներառում է երեք հիմնական բաղադրիչ՝ առողջապահական ծառայությունների բարելավում, տեխնիկական և մասնագիտական կրթության հասանելիության ընդլայնում և համայնքների ու տնային տնտեսությունների ջրամատակարարման համակարգերի զարգացում։

Քննարկվել են նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի՝ ԵՆԲ-ի ներգրավմամբ հատվածների աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում