ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի հետ բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման. Axios

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան փետրվարի 6-ին, Օմանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով արաբական աղբյուրի։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային հարցի շուրջ բանակցություններն, ինչպես սպասվում է, տեղի կունենան փետրվարի 6-ին, Օմանում», - գրել է Ռավիդը X հարթակում։

Աղբյուրը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնել է բանակցությունները Թուրքիայից Օման տեղափոխելու Իրանի խնդրանքին։

Ռավիդը նշել է, որ դեռևս քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ՝ արդյոք տարածաշրջանի արաբական և մուսուլմանական երկրները կմիանան Օմանում բանակցություններին։

Սպիտակ տունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ այս հարցի շուրջ։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախապատրաստումն ընթանում է Իրանի նախագահի հրահանգներին համապատասխան։

«Բանակցությունների պլանավորումն ավարտվել է, և շարունակվում են խորհրդակցությունները՝ վերջնականապես որոշելու անցկացման վայրը, որի մասին առաջիկայում կհայտարարվի», - Բաղայիի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը։

Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին փետրվարի 6-ին Ստամբուլում կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և հետ։

Իր հերթին, The Jerusalem Post-ը, հղում անելով աղբյուրների, հաղորդել է, որ բանակցություններին կմիանան բարձրաստիճան պաշտոնյաներ՝ հավանաբար, Կատարի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Օմանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով