ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներին

4 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում քննարկվել և դրական եզրակացության է արժանացել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն ներառվել է առաջիկա լիագումար նիստերի օրակարգում։

Օրինագիծը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով առաջարկվող փոփոխությունների նպատակներին, հիմնավորումներին և կիրառման անհրաժեշտությանը։

Նախագծով առաջարկվում է վերանայել և հստակեցնել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքների շրջանակը՝ սահմանելով դրանց կիրառման առավել կոնկրետ դեպքերը։ Մասնավորապես, օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզող կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։

Փոփոխություններով նախատեսվում է նաև նոր կարգավորում, ըստ որի՝ կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։

Օրինագծով հստակեցվել են ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, չափանիշներն ու կիրառման մեխանիզմները։ Վերանայվել են նաև տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները։ Փոփոխություններ են կատարվել տուգանքներին առնչվող դրույթներում՝ օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքերի մասով, ինչպես նաև ավելացվել է նոր հոդված, որը կարգավորում է ցանցային օպերատորի լիցենզիայի կասեցման և դադարեցման ընթացակարգը։

Նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվեն տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության և կարգավորման մեխանիզմները, կբարձրանա օրենքի կիրառելիությունն ու գործնական արդյունավետությունը։ Կկանխվեն երկիմաստ մեկնաբանությունները և կձևավորվի կանխատեսելի իրավական միջավայր ոլորտում գործող սուբյեկտների համար՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ և նվազեցնելով մենաշնորհային դիրքի չարաշահման ռիսկերը։

Միաժամանակ, փոփոխությունները միտված են քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը՝ թույլ տալով կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության խոսքի և այլ վնասակար բովանդակության տարածումը, ինչպես նաև զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ ազգային անվտանգության պահանջներին համահունչ։

Քննարկման ընթացքում հարցեր են հնչեցրել հանձնաժողովի անդամներ Կնյազ Հասանովը, Թագուհի Ղազարյանը և Արմենուհի Ղազարյանը։ Դրանք վերաբերել են սոցիալական ցանցերում ատելության, բռնության և դաժանության քարոզի նկատմամբ վերահսկողության մեխանիզմներին, ինչպես նաև օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության հստակ սահմանմանը։

Բարձրացված հարցերին պատասխանել են ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

 

 

Հայերեն Español Русский

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի